
Ստրասբուրգում հրաձգությունից 13 տուժածներից ութը ծանր վերքեր են ստացել

Ստրասբուրգում կատարված հարձակման հետտեւանքով տուժել է 3 մարդ, երեք հոգի զոհվել է: Այդ մասին հայտնել է Գրանդ Էստ տարածաշրջանի պրեֆեկտը: «Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ութ հոգի ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ»,- ասված է պերեֆեկտուրայի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել 12 վիրավորների մասին: Ինչպես արդեն տեղեկացվել է, հրաձիգի անձը պարզված է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների մեջ: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: