Բաժիններ՝

Մեյին վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված է. Reuters

Կուսակցապետ եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը գործարկված է: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ դրա համար հավաքվել են անհրաժեշտ թվով ձայներ: Քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:

«Կանոններին համապատասխան՝ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն (Երեւանի ժամանակով ժամ-ը 22:00-24:00) ընկած հատվածում,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Ձայների հաշվարկը կանցկացվի քվեարկությունից անմիջապես հետո, եւ արդյունքները կհայտարարվեն նույն օրվա երեկոյան այնքան արագ, որքան որ դա հնարավոր է»:

Մեծ Բրիտանիայի վարչապետին վստահության շուրջ քվեարկությանը պետք է մասնակցեն 315 պահպանողական պատգամավորներ: Իր պաշտոնը պահելու համար Մեյին բավարար կլինի ապահովել ձայների պարզ մեծամասություն՝ առնվազն 158 ձայն, ինչից հետո նա այդ ընթացակարգի կրկնվելուց պաշտպանված կլինի առնվազն մեկ տարվա ընթացքում: Կառավարության ղեկավարի պարտության դեպքում կուսակցությանը հարկ կլինի ընտրել նոր ղեկավար, ինչին երեք ամիս է հատկացված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս