Բաժիններ՝

Հայաստանն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը Ձեր ուսերին է. Երուսաղեմի պատրիարքի նամակը Փաշինյանին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Հայ ժողովուրդը ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին:

Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի իմաստնություն և համբերություն, որպեսզի կարողանաք հաղթահարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի առջև ծառացած անվտանգության, տնտեսական մարտահրավերները և մեր բազմաչարչար ժողովրդի համար ապահովեք արժանավայել ու բարեկեցիկ կյանք»,- ասվում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31