Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Այս գիշեր դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատությանը» փոխանցել է Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Երեկ Վաչագան Ղազարյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջարկել են վճարել 5 միլիոն դրամից սկսած։

Փաստաբանը «Ազատությանը» փոխանցել է նաև, որ դատարանն այսօր կքննի Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31