«2025թ. երբ այն ժամանակվա գործող սակագնին միանա այդ 10.8 դրամը, մեր ներդրումային պարտավորությունն էլ 1 միլիարդից ավելի կավելանա։ Այսինքն՝ այնպես չէ, որ պետությունը մեզ ինչ-որ բան ներել է կամ մեր պարտավորությունները չեղյալ է հայտարարել, ընդամենն ինչքան սակագինն է հետաձգվում, նույնքան հետաձգվում են մեր ներդրումային պարտավորությունները, որպեսզի չտուժենք»։
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ այն փաստը, որ Ռուսաստանը չի շտապում շնորհավորել, խոսում է որոշակի վերապահման մասին, որը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո կա հարաբերություններում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանի, փոխնախագահ Մարիան Ստրեյֆ-Ֆելլերի, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի փոխնախագահ, բարեկամության խմբի անդամ Իզաբել Մորեի, Ազգային խորհրդարանի պատգամավոր, բարեկամության խմբի անդամ Սիբել Արսլանի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին խաղում կհանդիպեն E խմբի առաջատարն ու ետնապահը: «Արսենալը» այլևս ոչ մի դեպքում չի կորցնի խմբի առաջատարի դիրքը, իսկ «Ղարաբաղը» ցանկացած դեպքում կլքի մրցաշարը:
Տվերի մարզի Կոնակովսկի շրջանի հրշեջ-փրկարարական կայազորի պետ Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար ճանաչվել է հաղթող «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում:
«Ով, ով, բայց մեզանից ավելի լավ Նիկոլ Փաշինյանը գիտի հեղափոխության հաջողության գաղտնիքը, և գիտի, թե ինչու ժողովուրդն իրեն միացավ՝ ճանապարհելու հին իշխանությանը, որը բազմաթիվ կարմիր գծեր էր հատել»։
Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Կառավարությունը 1 մլն 303.6 հազար դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով:
«Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լևոն Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե գողացել են գերեզմանաքարերը, այլ երեսպատման սալաքարերն են պոկել, իսկ Կիմ Երիցյանի աճյունը հանգչում է ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ Երևանի քաղաքային պանթեոնում:
Ռուս գրող Անդրեյ Բիտովի աճյունը հողին կհանձնեն դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում:
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուսի» խաղի մասին կարծիքով՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Յուվենթուսը» հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ ակումբը տվյալ պահին:
Փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավումը պահանջում է մշտական հետևողական աշխատանք:
«Նրանք պետք է արձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի, Ջերմուկի, Արարատի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Կիսապաշտպան Յայա Տուրեն հույս ունի պայմանագիր ստորագրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի հետ:
Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմի ճանաչման հայտը:
Խլամիդիոզը բավական տարածված հիվանդություն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Med2.ru-ի հաղորդմամբ՝ հիվանդությունը հիմնականում առանց ախտանշանների է ընթանում, սակայն բուժում չստանալու դեպքում կարող են լուրջ բարդություններ զարգանալ, այդ թվում՝ անպտղություն:
«Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ում նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ Վերաքննիչ դատարանը բեկանել էր:
«Անգամ, եթե հանրությունն ինչ-որ բաներ խրախուսում է և ուզում է այդ ճանապարհով գնալ, իշխանությունը նրա համար է, որ ինքը որոշի՝ պետության, ազգի ճանապարհը որն է. իշխանությունը չպետք է տրվի էմոցիոնալ այդ դրսևորումներին։ Հասարակությունն իշխանությունների գլխավոր հակակշիռն է, և որքան զարգացած է հասարակությունը, այնքան զարգացած և ուժեղ է իշխանությունը»։
Կիևի Սոֆիայի տաճարում իրականացվել է հայկական խաչքարի օծման արարողություն:
Տնտեսական շաբաթն ահագին ուրախ անցավ: Խոսքն ամենևին էլ նախատոնական տրամադրությունների մասին չէ: Նախ` բոլորիս ուրախացրեց հարազատ ու ազգային Վիճվարչությունը:
Բնակիչները շարունակում են ներկայացնել իրենց բողոքը, իսկ համապատասխան մարմինների կողմից այն մնում է անպատասխան:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն` ի՞նչ անել: Շատերն առաջարկում են կտրուկ քայլերի դիմել, քանի որ «Վալլեքս» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև տեղի ունեցած բանակցությունները կարծես թե արդյունք չեն տվել:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բերառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին Արևմուտքում է, ըստ էության ապաստան է ստացել, չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։
Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին և «Չելսիի» ավագ Գերի Կեհիլին՝ որպես վնասվածք ստացած Ռոբ Հոլդինգի փոխարինող, ով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքնանիր էջում գրում է. «2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար: