Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերսկսել է աշխատանքը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից երկու օր անց:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:
«Արցախում տեղի ունեցած փոփոխությունները չէի ցանկանա քաղաքականացնել կամ կապել Արցախի հարցի հետ։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից, ընտրություններից հետո այնպիսի իրավիճակում ենք, որ մեկը մյուսի վրա ուզում են ցեխ շպրտել, բայց չպետք է պիտակավորենք մեկս մյուսին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։
Մինչև ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N1269-Ն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հին նմուշի զինվորական գրքույկները պահպանում են իրենց ուժը:
Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ, Թալին-Մաստարա-Լանջիկ, Սիսիանի «Զանգեր» ճանապարհահատվածներում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Լևոն Մնացականյանն իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել և ոչ պակաս կարևոր պաշտոնի է նշանակվել՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի։
«Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 3-ին, երբ դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքն ուրիշներին ներկայացված է եղել։ Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»:
ՉԺՀ-ի Պետխորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ-ից ավտոմոբիլների եւ համալրող մասերի լրացուցիչ ներկրման մաքսերի սահմանումը սառեցնել մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ հանրապետության նախագահի պաշտոնակալման արարողությանը ներկա կլինեն 55 երկրների մինչեւ 155 ներկայացուցիչներ, տեղեկացնում «Գրուզիա Online»-ը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան:
«Ի՞նչ են անում լրագրողները. Պուտինի հետ լեզվակռիվը հեռարձակում են ուղիղ եթերում, իսկ հետո գրում, թե Լուկաշենկոն ստիպված եղավ ներողություն խնդրել Պուտինից այն բանի համար, որ նրա հետ խոսակցության մեջ է մտել։ Աստված սիրեք, ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրել։ Մենք այնտեղ ներողություն խնդրել ենք… Ես Նիկոլից եմ ներողություն խնդրել, որ նրա վրա հարձակվել եմ տարբեր պատճառներով։ Պուտինը բոլորից է ներողություն խնդրել»։
Կոսովոյի խորհրդարանը հաստատել է լիարժեք բանակի կազմավորումն անվտանգության ուժերի հիման վրա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի մասին միջնորդության մասին որոշումը:
Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն մինչև 9.5% տարեկան տոկոսադրույքով:
ՀԱՊԿ գլխավոր արտուղարի շուրջ խնդիրը ոչ թե Բելառուսն է ստեղծել, այլ՝ Հայաստանը։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Եթե ղեկավարն այդպես է մտածում, ապա ինչո՞ւ պետք է նրա ենթականերն իրենց կոտորեն, առանց այն էլ լավ հարմարվել են՝ տաքուկ սենյակներ, ծառայողական ավտոմեքենաներ և այլն, իսկ պետության գործերը հետո էլ կանեն, կամ էլ Տիգրան Ավինյանի պես՝ կգան կառավարության նիստի, ու տեղում աշխատելու իմիտացիա կստեղծեն. ինչո՞ւ աշխատել, եթե, միևնույն է՝ ժողովուրդը դեռ հավատում է ամեն ինչին:
Չափազանց հետաքրքիր զարգացում է, եթե դիտարկենք նաև ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հայտարարությունների ֆոնին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը նաև մատակարարում է Բաքվին, սակայն Հայաստանը հրաժարվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Օրենքի խախտում չկա, երկրորդի դեպքում չպետք է տուգանք գար: Մի քանի անգամ բողոքեցի, այնքան ձգձգեցին, որ ստիպված տարա վճարեցի: Ես քաղաքում չեմ եղել, բայց տուգանք է եկել»:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Շատ պատասխանատու հայտարարություն է, և ինձ թվում է՝ էդ կարգի պաշտոն զբաղեցնող մարդու խոսքերին պետք է շատ արագ հետևեին և մեղադրանքներ, և այլ իրավական գործընթացներ, որոնք մենք, ինչպես տեսնում ենք, կամ որքանով հասկանում ենք, չկան։ Իհարկե, հարցեր են առաջանում. իսկ ինչո՞ւ էր դա հայտարարվում, եթե չկան բավարար ապացույցներ մեղադրանքի համար, և, բնականաբար, դա տարակուսանքի տեղիք է տալիս»։
Ձյուդոյին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ ԿարապետյանÁ մասնակցում է չինական մաստերս մրցաշարի:
Դեկտեմբերի 14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Կոտայքի, Հրազդանի, Լոռիի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: