Բաժիններ՝

«Արսենալը» հետաքրքրվում է Բայիով և Կեհիլով

Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին և «Չելսիի» ավագ Գերի Կեհիլին՝ որպես վնասվածք ստացած Ռոբ Հոլդինգի փոխարինող, ով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

«Զինագործները» ցանկանում են առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել կենտրոնական պաշտպանի և հույս ունեն, որ Բային և Կեհիլը, ովքեր ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ են դաշտ դուրս գալիս, հասանելի կլինեն գնման համար:

Բայիի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը, իսկ Կեհիլի և «Չելսիի» պայմանագրի ժամկետը կլրանա արդեն հաջորդ ամռանը:

«Արսենալը», հավաքելով 34 միավոր, զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս