Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:
Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (ԱՀՀ)՝ Ֆրանսիայի առաջատար արհմիություններից մեկը, անհրաժեշտ է համարում ավելացնել երկրում անցկացվող բողոքի ակցիաների թիվը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունը, որում տոնական օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում զգոն լինել, քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում։
«ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարի ունեցել ենք 7 հազար հեկտար ցանքատարածությունների անկում, այսինքն՝ այդքան հող չի մշակվել, խոսքը 300-450 հազար տոննա պտուղ-բանջարեղենի պակաս արտադրության մասին է։ Այս ամենի բացատրությունը Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող տալ, չնայած գիտենք, որ պատճառը հիմնականում մորմազգու ցեցն էր»:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին իր պաշտոնակալման արարողությունից հետո էական փոփոխություներ է պլանավորում նախագահի վարչակազմում։
Կյանքի 75-րդ տարում մահացել է դերասանուհի Սոնդրա Լոքխը: Դեկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, ընտրությունները ավարտվեցին, սկսենք քաղաքական խոսք ասել։ Ուրեմն՝ այսօրվա ԱԺ խնդիրներն են.
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2018 թվականի նոյեմբերի 22-ին իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարն ավելացել է շուրջ մեկ ամսվա ընթացքում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178,1 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Սկանիա» ավտոբուսին. «Օպել»-ի վարորդը՝ 1960 թ. ծնված Գագիկ Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն` ի՞նչ անել:
«Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ երկրում չլինի ատելություն, սև ու սպիտակի բաժանում, Արցախն էլ՝ անկախ». Շարմազանով:
Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան:Շիրակի մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները մաքրման աշխատաքներ են իրականացնում բոլոր ուղղություններով:
Արցախի Հանրապետության Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ՊԲ շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից:
Մարդատար «Բոինգ-737»-ը քթամասի վնասվածքներ է ստացել Մեքսիկայի Տիխուանայի օդանավակայանում վայրէջք կատարելիս:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք գրանցվել Ալավերդիում. 16-ամյա անչափահասը, մորը պաշտպանելու համար, դանակահարել է նրա ընկերոջը։
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ստորագրել է ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
«Ընտրությունների օրը ՄԻՊ գրասենյակն ստացել է որոշակի ահազանգեր՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հետ, ցուցակների ճշտման հետ։ Քվեարկությունն անցավ խաղաղ մթնոլորտում, առանց որևէ լարվածության»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Իսրայելցի զինվորականները լույս դեկտեմբերի 14-ի գիշերը 40 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում կատարված հատուկ գործողությունների ընթացքում, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մեղսակցության մեջ, նրանցից 37-ը ՀԱՄԱՍ արմատական շարժման ակտիվիստներ են:
«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues բեռլինյան քննարկման ուշադրության կիզակետում էին փախստականների չդադարող ճգնաժամը, տեղահանության եւ միգրացիայի խնդիրները, հակամարտությունների սցենարները եւ պոպուլիզմի ահագնացող միտումները։
Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի բոլոր մասնակից ակումբերը հայտնի են:
Ալժիրի ոստիկանությունը բերման է ենթարկել դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի կենտրոնում անցորդների վրա հարձակում կատարած Շերիֆ Շեկաթի եղբորը: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը:
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է ջազային կատարող Նենսի Ուիլսոնը: