
«Ռոնալդուի տեղափոխությունից հետո ոչ ոք չի ցանկանում խաղալ «Յուվենթուսի» դեմ». Բուֆոն

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուսի» խաղի մասին կարծիքով՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Յուվենթուսը» հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ ակումբը տվյալ պահին:
«Այո, քանի որ «Յուվենթուսը» շատ ուժեղ արդյունքներ է ցույց տալիս:
Վերջին տարիներին, կարծում եմ, «Յուվեն» ամենաուժեղ թիմերից մեկն է մտածելակերպի, միասնության և ամրության տեսանկյունից:
Երբ այսպիսի ակումբ է տեղափոխվում Կրիշտիանու Ռոնալդուն, պարզ է դառնում, որ սա թիմ է, որի դեմ ոչ ոք չի ցանկանում խաղալ»,- Բուֆոնին է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը