
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. ՌԴ ԱԳ նախարար

Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«Մենք ցանկանում ենք խթանել Երևանի և Բաքվի միջև անմիջական կապը ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Ես գիտեմ, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպում եք ունեցել»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա: «Ռուսաստանն իր ազգային կարողությամբ և որպես Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա Եռյակի անդամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը հասնելուն»,- եզրափակել է Լավրովը: