
Յայա Տուրեն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ

Կիսապաշտպան Յայա Տուրեն հույս ունի պայմանագիր ստորագրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի հետ:
Տուրեն արդեն մերժել է Չինաստանից և ԱՄՆ-ից ստացված առաջարկները: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այս շաբաթ նա կվերադառնա Լոնդոն:
Ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստը խզեց պայմանագիրն «Օլիմպիակոսի» հետ՝ երեք ամսվա ընթացքում խաղալով 225 րոպե:
2009-18թթ. Տուրեն հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը