
Մահացել է երգչուհի Նենսի Ուիլսոնը. Washington Post

Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է ջազային կատարող Նենսի Ուիլսոնը: Դեկտեմբերի 14-ին այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով երգչուհու տնօրենին։
Հրատարակության տվյալներով՝ երգչուհին մահացել է Փայոնիրթաունի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Նրա մահվան պատճառները չեն ճշտվում:
Նենսի Ուիլսոնը ծնվել է 1937 թվականին բանվորի եւ տնային տնտեսուհու ընտանիքում: Վաղ մանկությունից նա երգել Է եկեղեցական երգչախմբում եւ այդ ժամանակ էլ որոշել է պրոֆեսիոնալ երգչուհի դառնալ: Նրան ժողովրդականություն է բերել 1963 թվականին ձայնագրված Tell Me The Truth կոմպոզիցիան:
Ընդամենն իր կյանքի ընթացքում Ուիլսոնը ձայնագրել է ավելի քան 70 ալբոմ եւ արժանացել Grammy-ի երեք մրցանակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: