
Մահացել է դերասանուհի Սոնդրա Լոքը. New York Times

Կյանքի 75-րդ տարում մահացել է դերասանուհի Սոնդրա Լոքխը: Դեկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը: Թերթի տվյալներով՝ դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը։
Սոնդրա Լոքը ծնվել է 1944 թվականի մայիսի 28-ին Շելբիվիլում (Թենեսիի նահանգ): Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է համալսարան, բայց շուտով թողել է ուսումը հանուն դերասանուհու կարիերայի:
«Սիրտը միայնակ սիրահար»(The Heart Is a Lonely Hunter, 1968) ֆիլմում խաղացած դերի համար Լոքն անվանակարգվել է «Օսկար» մրցանակի: 1976 թվականին նա ամերիկացի դերասան Քլինթ Իսթվուդի հետ նկարահանվել է «Ջոսի Ուեյլսն՝ օրենքից դուրս մարդ»(The Outlaw Josey Wales) կինոժապավենում: Ն
կարահանումներից հետո դերասանների միջեւ հարաբերություններ են սկսվել, որոնք շարունակվել են 14 տարի: Ընդամենն իր կյանքի ընթացքում Լոքը նկարահանվել է 20 կինոժապավեններում, դրանցից վեցն՝ Իսթվուդի մասնակցությամբ, հաղորդվել է ՏԱՍՍ-ը: