16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը՝ նրան պաշտպանելու համար
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք գրանցվել Ալավերդիում. 16-ամյա անչափահասը, մորը պաշտպանելու համար, դանակահարել է նրա ընկերոջը։
Երեկ երեկոյան «ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած ծակած վերք, աջ ուսի դելտրիտ մկանի շրջանի ծակած կտրած վերք և ձախ ձեռքի առաջին մատի մակերեսային կտրած վերք» վնասվածքներով «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչը։
Պարզվել է, որ վերջինս ընկերուհու տանը վիճաբանել է նրա հետ, ինչին ականատես է դարձել նաեւ կնոջ որդին՝ ծնված 2002 թվականին։ Լարված մթնոլորտում մորը պաշտպանելու, նրա նկատմամբ բռնությունը կանխելու համար տղան միջամտել է ու դանակահարել մոր ընկերոջը։
Անչափահասը հանձնվել է մոր հսկողությանը, ոստիկանությունում հետաքննությւոն է սկսվել։