Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին և People in need ՀԿ-ի գործադիր տնօրենին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ և ընդլայնմամբ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին ու ծրագրերին՝ ընդգծելով է, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը:
Պետր Միկիսկան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Շիմոն Պանեկը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել People in need ՀԿ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը: Ըստ նրա, յուրաքանրչյուր ծրագրի ուղղությամբ ներդրվում է 500 հազարական եվրո: Տեղեկացվել է, որ Ամասիայի գործարանի բացումը նախատեսվում է 2019 թվականի գարնանը, իսկ Սյունիքում ծրագրի շրջնակում նորոգվելու է 250 կմ քայլարշավի արահետ: Շիմոն Պանեկը նշել է, որ People in need-ը ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում գյուղական բիզնեսի զարգացման ուղղությամբ:
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներկայացված ծրագրերն ու հայտնել կառավարության աջակցությունը դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում: