Համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո նվիրատվությունների գումարն ավելացել է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2018 թվականի նոյեմբերի 22-ին իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարն ավելացել է շուրջ մեկ ամսվա ընթացքում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Դրամահավաք միջոցառումներն ու անհատական նվիրատվությունները շարունակվել են նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոն-2018-ից հետո ևս: Հեռուստամարաթոնի ընթացքում գրանցվել էր 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Այս ընթացքում այդ թիվը հասել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլարի»,- նշեց Արշամյանը:
Հիմնադրամում հավաքված գումարները ծախսվելու են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում տարատեսակ ծրագրեր իրականացնելու համար: