«Սպասում ենք իրավապահ մարմինների պարզաբանումներին». Արման Թաթոյան

«Ընտրությունների օրը ՄԻՊ գրասենյակն ստացել է որոշակի ահազանգեր՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հետ, ցուցակների ճշտման հետ։ Քվեարկությունն անցավ խաղաղ մթնոլորտում, առանց որևէ լարվածության»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ ՄԻՊ գրասենյակն ընտրությունների օրը ստացել է 89 ահազանգ. «
Ուսումնասիրել ենք մոտ 900 հրապարակում, դրանցից առանձնացրել և որոշ հրապարակումներ ուղարկել են իրավապահ մարմիններին, սպասում ենք նրանց պարզաբանումներին, որպեսզի խնդիրները նշենք։ Այս ընտրություններն աչքի ընկան նրանով, որ համացանցում, սոցիալական մեդիայում կար ատելության խոսքի աճ։

Դա մտահոգիչ է, և հիմա բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է լինի դա վերացնելը։ Չի կարելի դա թույլ տալ, իսկ անհանդուրժողականությունը սոցիալական մեդիայում որքան ժամանակ է՝ շարունակվում է։ Ընտրություններն այդ առումով պետք է բաժանարար գիծ լինի, որ՝ վերջ, փակենք այդ էջն ընդհանրապես»։

Տեսանյութեր

Լրահոս