ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով
Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն մինչև 9.5% տարեկան տոկոսադրույքով:
Կուտակային հաշիվըանժամկետ է, որը համատեղում է ավանդի հուսալիությունը և բանկային հաշվի ճկունությունը: Խնայողությունները կուտակային հաշվին կարող են հասնել մինչև 9.92% տարեկան եկամտաբերության` 9.5% տարեկան տոկոսադրույքի դեպքում, որը հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ: Ի տարբերություն ժամկետային ավանդի, բացելով կուտակային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդը կարող է գումար ելքագրել կամ իր կուտակային հաշիվը համալրել ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով հաշվեգրված տոկոսները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են`
- կուտակային հաշվի բացում և պահպանում՝ անվճար
- հաշվի ելքագրում ու համալրում՝ առանձ սահմանափակումների
- նվազագույն և առավելագույն գումարի մուտքագրման բացակայություն
- կուտակային հաշվի տոկոսների վճարումը իրականացվում է ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն մնացորդի վրա
- տոկասադրույքի չափսը՝ մինչև5% կախված հաշվում առկա դրամական միջոցների պահպանման ժակետից և գումարից:
Առավել հարմարավետություն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշվի համալրումը կատարել ավտոմատ կերպով՝ Պարբերական վճարման հանձնարարականի ծառայության միջոցով, համաձայն որի Բանկին հանձնարարվում է որոշակի հաճախականությամբ (ամսական, եռամսյակային եւ այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների (աշխատավարձի, վարձավճարների, և այլ միջոցներից):
Որքան մեծ է գումարը և որքան երկար է գումարի պահպանման ժամկետը հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տոկոսադրույքը կազմում է 1,5%-ից մինչև 9,5% տարեկան ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:
Ավելի մանրամասն տեղեկություններ կուտակային հաշվի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում: