
«Եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը». Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՊԿ գլխավոր արտուղարի շուրջ խնդիրը ոչ թե Բելառուսն է ստեղծել, այլ՝ Հայաստանը։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ամոթ է, որ մենք չենք կարողանում լուծել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային։ Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ՝ ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին:- խմբ.): Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարևոր դեր չի խաղում եւ չէր լինի այս խնդիրը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ»,- հայտնում է Belta-ն։