 
                        Պատահար Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում
 
                                    Դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդը՝ Ն. Ն., ծնված 2000 թ.), «Land Rover» (վարորդը՝ Կ. Խ., ծնված 1976 թ.), «Mercedes E-200» (վարորդը՝ Լ. Կ., ծնված 1985 թ.) և «Volkswagen Touareg» (վարորդը՝ Ս. Կ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ն. Ն.-ն հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        