
Վրաստանի նախագահի թեկնածուները քվեարկեցին ընտրությունների երկրորդ փուլում

Վրաստանի նախագահի թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գրիգոլ Վաշաձեն քվեարկել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում, որոնք ընթանում են նոյեմբերի 28-ին:
«Ես պաշտպանեցի ամենից եվրոպամետ թեկնածուին: Իմ ընտրությունը խաղաղ Վրաստանն է, իմ ընտրությունը միասնական Վրաստանն է, իմ ընտրությունը հանգիստ Վրաստանն է, իմ ընտրությունը ժպտացող Վրաստանն է»,-հայտարարել է Զուրաբիշվիլիին լրագրողներին:
Նա քվեարկել է երրորդ ընտրական տեղամասում, որը տեղավորված է Թբիլիսիի թիվ 67 դպրոցում: Ինչպես եւ ընտրությունների առաջին փուլի ժամանակ, որը կայացել է մեկ ամիս առաջ, մինչեւ Զուրաբիշվիլիի գալը ընտրատեղամասում հավաքվել էին տեղական ու արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների մի քանի տասնյակ լրագրողներ, որոնք փորձում էին մոտենալ Զուրաբիշվիլիին եւ հարցեր տալ նրան:
Ընտրություններում նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, քվեարկել է Քութայիսում, որտեղ գրանցված է: Նա հույս է հայտնել, որ «Վրաստանի քաղաքացիները, որոնք 1990 թվականից պաշտպանում են ժողովրդավարությունն ու պետականությունը, ամեն ինչ կանեն, որպեսզի այդ հասկացությունները պահպանվեն»: Ավելի վաղ քվեարկությանը մասնակցել են նաեւ Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ վարչապետ Մամուկա Բախտաձեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: