ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կգաղտնազերծի Մյուլլերի գործի փաստաթղթերը, եթե դեմոկրատները շարունակեն հետապնդել իր վարչակազմին:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը չի հիշում՝ հայտնի գաղտնալսման մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ասված «դատավոր Հրաչն» ինքն է, թե չէ։ «Հեռախոսազրույցի տեսանյութը ես նայել եմ ու այնտեղ իմ կողմից զանգ կատարելու մասին ոչինչ չկա։ Ես եմ զանգե՞լ, անկեղծ ասած, ներկա պահին չեմ հիշում։ Չեմ կարող հիշել, ուստի չեմ կարող հերքել»,– NEWS.am–ին ասաց Հրաչյա Մուշեղյանը։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վառել է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը կանգնեցված է Սպիտակ տան առջեւի՝ էլիպս կոչվող մեծ բացատում:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է «168 Ժամ» թերթում հրապարակված այն տեղեկություններին, որ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:
«Փաստ» թերթը գրում է. «Քարոզարշավային երեք օրերն, ինչպես արդեն հասցրել ենք նկատել, անցնում են բավականին թեժ: Թեժ ռիթմն առավելապես թելադրվում է իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, ով խախտեց թվացյալ հանդարտությունը, որ տիրում էր վերջին ամիսներին, եւ հեղափոխական հռետորաբանությամբ սկսեց թիրախավորել նախորդ իշխանություններին:
Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:
Նոյեմբերի 28-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն գործի սնանկության դատարանը, սակայն դատարանի աշխատանքների կազմակերպման մասով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում է պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, և քանի որ ինքն է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված են միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցում է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված մյուս թեկնածուների դժգոհությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Արամ Դանիելյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 26–ին:
Սա շատ վտանգավոր ու տհաճ իրավիճակ է, որը, ցավոք, այնքան էլ Հայաստանի օգտին չէ: Այն վնաս է հասցնում Հայաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրների բարեկամությանը: Ցավոք սրտի, այս կազմակերպության որոշ անդամ երկրներ շատ վատ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, որը շատ անզգույշ գործեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հետ կապված հարցում, և դա, բնականաբար, բացասաբար գնահատվեց ՀԱՊԿ-ում:
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ մի քանի ամիս առաջ մասնագետներն ահազանգում էին, որ կարտոֆիլի գները ձմռան ընթացքում կբարձրանան, բայց դրան ոլորտի պատասխանատուներն այդպես էլ չարձագանքեցին: Ու չնայած, կարելի է խորհուրդ տալ կարտոֆիլի փոխարեն, օրինակ, բրինձ կամ մակարոն ուտել, բայց հավատացեք, որ դրանից ոլորտի խնդիրները չեն լուծվի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։
ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն ստացանք, որ «երեւանցի» մարզպետը՝ Դավիթ Գեւորգյանը, համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ ԱԺ ընտրություններին «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար։ Այս տարածքում քարոզարշավ է իրականացնում նաեւ ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ռեյտինգային թեկնածու Սարգիս Սահակյանը։
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է… 7 տոկոսով:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները քննարկվել են նախորդ օրը Մինսկում տեղի ունեցած ԵՏՄ կառավարության ղեկավարների նիստի ընթացքում, որը նման լիազորություններ չունի, ինչը նշանակում է, որ խնդիրն իսկապես գլխացավի է վերածվել այդ կառույցների համար։
Մեկ սապատավոր կետ եւ շուրջ 30 սեւ դելֆիններ են ափ նետվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի Քրոաջինգոլոնգ ազգային բնայգու շրջանում:
Լոս Անջելեսի ավտոսալոնում նոյեմբերի 26-ին ներկայացվել է R1T առաջին էլեկտրական պիկապը, որը մշակել է Միչիգանի Rivian ընկերությունը:
Վերջերս ավելի քան 40 փոքրիկ ջրագռավներ են նկատվել Չինաստանի հյուսիս-արեւմուտքի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի ջրային պարկում:
Forbes հանդեսը կազմել է առավել բարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների վարկանիշը. վաստակած գումարով առաջին տեղն զբաղեցրել է ամերիկացի մոդել Քայլի Ջենները, որի կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար։
Երկարատեւ եւ լարված աշխատանքը բացասաբար է ազդում ֆրանսիացիների եւ ֆրանսուհիների հոգեկան վիճակի վրա:
Բիսկվիթ՝ առանց շաքարավազի:
Արմեն Աշոտյանն ուղիղ եթերում պատմում է քրեական գործի մասին:
Ծառայող: Հոգ են տանում շրջապատի, նրա կարիքների մասին, ձգտում թեթևացնել նրանց ապրումները: Ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել, որպեսզի բոլորը երջանիկ լինեն: Ընկերասեր են, նվիրված, անհրաժեշտության դեպքում կարող են օգնություն խնդրել՝ առանց հպարտության մասին մտածելու:
Մարդիկ երկու տիպի են բաժանվում` այսպես կոչված, բադեր, որոնք միայն գոռգոռում ու արդարացումներ են փնտրում, և առյուծներ, ովքեր համառորեն գնում են դեպի իրենց նպատակը:
Երկվորյակներ: Ակտիվ են, բայց նաև՝ անկայուն: Սիրում են ամեն նոր բան, ձգտում են ավելի շատ շփման, մարդկանց հետ մշտական կապի, նոր գաղափարներ են տարածում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն լսում մյուսներին, վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում:
Արյան խումբը կարող է օգնել գնահատել որոշակի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ հետազոտություններ խոսում են այն մասին, որ արյան այս կամ այն խումբ ունեցող մարդիկ հակված են որոշ հիվանդությունների զարգացման, և առողջության «թույլ կողմերի» մասին իմացությունը կարող է կարևոր լինել դրանք կանխարգելելու համար:
«Նշվում է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը կրկին խորն է, սերտ, բայց խնդիրներ են առաջանում, խնդիրներ են ի հայտ գալիս նաև ՀԱՊԿ-ում: ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ինձ ոչինչ հասկանալի չէ, այն, թե ինչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, արդյո՞ք այդ համաձայնագիրը կփոփոխվի, թե՞ ոչ, արտաքին քաղաքական ի՞նչ այլ առաջնահերթություններ կան… »: