Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «զինագործներն» ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսի համար պայքարող թիմերի շարքում են:
Հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ Կոնստանտին Օրբելյանի 90-ամյա հոբելյանը կնշանավորվի դաշնակահար Արուս Աճեմյանի մենահամերգով:
Կարապետյանների ընտանիքի կողմից Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ավարտին են մոտենում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ջանքերի շնորհիվ Աշոտաբերդ համայնքում կառուցվում է նոր դպրոց, վերանորոգվում են ավագ դպրոցի, պոլիկլինիկայի շենքերը, կարգավորվել է տարիներ շարունակ խնդիր համարվող ջրամատակարարման հարցը, իրականացվել են բազմաթիվ այլ ներդրումներ և ծրագրեր:
Սիլվա Համբարձումյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մենաշնորհը վերացել է, ուստի որոշել է նախնական երկու մեքենա նավթ ներկրել Հայաստան՝ հասկանալու համար այն աշխատո՞ղ բիզնես է, թե՞ ոչ։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Մնացականյանն ասաց, որ նախկին հումանիտար գործողությունները վերաբերել են հումանիտար բեռ հասցնելուն. «Այդ բեռը նպատակաուղղված է եղել մեր հայրենակիցներին, ծառայել է այդ հումանիտար նպատակներին»։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նշել է, որ ուրախ է վերադառնալ Թուրին, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կհանդիպի «Յուվենթուսի» հետ:
«Մենք արտահայտել ենք Հայաստանի գերակայությունները՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը, բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում, շեշտադրվում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման գերակայությունը»,- այսօր ԱԺ-ում 2019թ.-ի բյուջետային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը:
Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի վերաբերյալ հստակ որոշում չունի, սակայն ունի հավանական թեկնածուներ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մեծ է և շեշտում, որ իրականացնում են քաղաքականություն այս առումով իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:
Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:
ԱԺ հանձնաժողովներում այսօր 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկումներն են: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն գումարի նախնական հայտ է ներկայացրել Արտգործնախարարությունը և ի՞նչ գումար է հատկացրել կառավարությունը:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Դեյան Լովրենը մեկնաբանել է 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ «աշխարհի լավագույն պաշտպանի» վերաբերյալ կատարած արտահայտությունը:
Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, սակայն այդ քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով:
Նոյեմբերի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
«2019թ. ընթացքում ՏՄՊՊՀ բյուջեն կկազմի շուրջ 400 մլն դրամ։ Մենք ծրագրային ուղղություններ չունենք, հիմնական մասը կազմում է աշխատավարձի ֆոնդը»,- այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
«Հայաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը պարզ է և հստակ է: Հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող, մինչև ադրբեջանական օկուպացված տարածքները չազատվեն»,- գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաեւ նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»:
Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին հայտնում է Araratnews-ը:
Վրաստանում մարիխուանայի բուծման մասին օրինագիծը հետ կկանչվի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին, Աստանայում:
ԱԳՆ-ին 2019թ.-ի համար անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեն 2018 ընթացքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր կարող են քաղաքական միտք գեներացնել և քաղաքական խոսք ասել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանին հետաքրքրում է, թե իրականում ո՞վ է ֆինանսավորում «Քաղաքացիական պայմանագրին»:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրեն պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ տրամադրելու հետ կապված տեղեկատվությանը: