
Թեստ. ընտրեք կենդանիներից մեկն ու բացահայտեք ձեզ

Բու: Կարողանում եք հեշտությամբ ճանաչել մարդկանց, հասկանալ նրանց մտադրությունները: Իմաստուն եք, սովորաբար ավելի հասուն, քան ձեր հասակակիցները: Ւնքնատիրապետումը չեք կորցնում նույնիսկ ձեզ համար ամենադժվար ժամանակահատվածում: Գնահատում եք ժամանակը, որն անցկացնում եք առօրյա կյանքից հեռու:
Գայլ: Յուրահատուկ եք: Ձեզ դուր է գալիս միայնությունը, բայց ժամանակ առ ժամանակ աջակցության և հասկացված լինելու կարիք եք ունենում: Գրավիչ եք, բայց այդ գրավչությունը կարողանում են տեսնել միայն նրանք, ում վստահում եք: Կարողանում եք տեսնել՝ ինչ է կատարվում մարդկանց հոգում: Անիմաստ է որևէ բան թաքցնել ձեզանից:
Արջ: Բոլոր հայացքներն ուղղվում են դեպի ձեզ, երբ սենյակ եք մտնում: Միայն արտաքին տեսքն արդեն հարգանք է առաջացնում ձեր անձի հանդեպ: Միշտ պատրաստ եք պայքարի: Տանել չեք կարողանում, երբ որևէ մեկը սպառնում է ձեր անվտանգությանը: Ներուժը ձեզ հնարավորություն է տալիս հաղթահարել ցանկացած դժվարություն, որը հանդիպում է ձեր ճանապարհին:
Արծիվ: Ամբիցիոզ եք, մոտիվացված: Միայն առաջ եք շարժվում և անում հնարավոր ամեն բան՝ նախանշված նպատակներին հասնելու համար: Ցանկանում եք հաջողության հասնել կյանքում ցանկացած միջոցով: Նման եք արծվի, ով անխոնջ հետևում է նպատակին, քանի դեռ չի հասնել դրան:
Ցուլ: Բարի եք, ով վտանգի պահին կարող է տղամարդկություն ու խիզախություն ցուցաբերել: Ձեր բնավորության իրական գծերն այնքան էլ ակնհայտ չեն բոլորի համար. դրանք բացահայտվում են միայն լարվածության պահերին: Հաճախ օրինակ եք ծառայում մարդկանց համար:
Նյութը gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը