Բաժիններ՝

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:

Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում պոկեց 160 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 205 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Մկրտչյանը հավաքեց 365 կգ և ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը:

Նախօրեին տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանը զրո էր ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս