«Միլները, ինչպես լավ կարմիր գինին, տարիների ընթացքում ավելի լավն է դառնում». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է կիսապաշտպան Ջեյմս Միլների խաղի մասին կարծիքով:
«Միլները նման է գինու, շատ լավ կարմիր գինու: Չգիտեմ՝ հայտնի՞ է Լիդսն իր գինով: Նա դառնում է ավելի լավը: Ջեյմսը պետք է գնի բոլոր թերթերը և կարդա սա:
Ես ուրախ կլինեի, եթե լրագրողները պատմություն գրեին Միլների մասին: Ինչ-որ մեկը պետք է գրի, որ նա պետք է խաղա Անգլիայի համար: Սա շատ լավ գաղափար է»,- ասել է Կլոպը Sky Sports-ին:
Նշենք, որ 32-ամյա կիսապաշտպանը ծնունդով Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքից է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը