Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում հետաքննություն է սկսվել տեղի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչի (Մուրաթ Ք.) դեմ, ով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին անվանել էր «21-րդ մեծագույն սատանա»։ Կարճ ժամանակ անց ուսուցչի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել։
Հայաստանի մշակութային կյանքի անբաժան մասը դարձած «Երևան ջազ ֆեստ»-ը այս տարի կմեկնարկի տասը «Գրեմմիի» արժանացած լեգենդար ջազմեն Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համատեղ համերգով:
Գործարար Խաչատուր Սուքիասյանը մտադրություն չունի մասնակցելու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին:
Անկարա-Բաքու-Թեհրան եռակողմ ձեւաչափով կայացած հանդիպումից բխած հռչակագիրը անկախ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մակարդակի վրա համագործակցության առանցքներ ճշտելուց բաժին էր հատկացրել նաեւ արցախյան հակամարտությանը։
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:
Երևանի կենդանաբանական այգու զեբրը թաց գրունտի վրա սահել է և կոտրել աջ ազդրը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն ավարտվում է նոյեմբերի 14-ին: Այսինքն՝ այս ընթացքում ընտրությունների մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց թեկնածուների ցանկերը` թե՛ համասնական, և թե՛ ռեյտինգային:
Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը ևս համաներմամբ արդարացվել է:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ առաջիկայում սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցող ուժերը պայքարելու են 1/3-ի համար, որը Սահմանադրությամբ նախատեսված է ոչ իշխանական ուժերի համար:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը նոյեմբերի 6-ին տվեց «Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկումների շարքի մեկնարկը:
ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակումներ կատարելու մասին որոշումներ է ստորագրել:
Տևական ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն ընդգրկվել է այս կամ այն կուսակցության ընտրացուցակում:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է արագացնել Լոնդոնի «Չելսիի» աստղ Էդեն Ազարի ձեռքբերման վերաբերյալ բանակցությունները:
168.am-ը Դ.Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ առումով քննարկվո՞ւմ է ԱՄՆ-ից զենքի ձեռքբերումը, ինչի մասին ՀՀ այցի ժամանակ խոսել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ նշելով, որ ամերիկյան զենքը ռուսականից ավելի որակյալ է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով: Այս մասին նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
Իրանում խոշորամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկել են սեփական արտադրության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) երկու արդիականացված համակարգեր:
«ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը կիրառում է միակողմանի՝ դուրս գալով միջազգային պայմանագրից, ինչը ենթադրում է, որ խախտվել է նաև միջազգային համաձայնությունը, որը պատմական էր գնահատվում ԱՄՆ-ում»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը:
ՀՀ կենտրոնական բանկը և Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները։
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները վեց մարդ են ձերբակալել, որոնք հարձակում էին պլանավորում նախագահ Էմանուել Մակրոնի վրա:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող մեկ տասնյակը գերազանցող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների:
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարություն է տարածել ԼԳԲՏ քրիստոնյաներ ֆորումի չեղարկման հետ կապված, որում ասված է.
«Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախորդների՝ ամենաիսրայելամետն է. Իրանի հետ հարաբերությունները պայմանավորված են նաև այս հանգամանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ոչ ոք չի ուղղորդի զինվորի քվեարկությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ սպառնում են ինքնսպանություն գործել:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: