Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել են աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունները:
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կրթական ոլորտի ֆինանսավորման հարցերը:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերականգնումը որակել է որպես «կրիտիկական հարված» Մերձավոր Արեւելքում, ներառյալ Սիրիան, նրա ներկայությանը։
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժին բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 50-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են:
Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին:
4 հազարից ավելի քաղաքացի, ովքեր հարկ են վճարում մի քանի աշխատավայրից, հետ են ստացել ավել գանձված սոցվճարները:
ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսօր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրն առաջիկա տարիների համար:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Մարինե Խ.-ն, 2015 թ. ծնված Արամ Հ.-ն, 2016 թ. ծնված Վիկա Հ.-ն, 2018 թ. ծնված Ավետիք Հ.-ն, 2007 թ. ծնված Վահե Չ.-ն և 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն:
Առանձին պետությունների կողմից ձեռնարկվող հովանավորական միջոցները կարող են շղթայական ռեակցիա առաջացնել մյուս երկրների կողմից, ինչը կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի դանդաղման:
Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել հայտնի բլոգեր Իլյա Վառլամովից, ով նախօրեին արտաքսվել էր Բաքվից, և հրավիրել են նրան հետ՝ Ադրբեջան:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները:
Նոյեմբերի 9-ին Երևանում կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող ՓՄՁ վարկավորման հնարավորություններին: Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ:
Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից:
87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Վաշինգտոնը Սեուլին ազատել 1 այն արգելանքի գործողությունից, որը վերաբերում է Իրանից նավթի ներկրմանը:
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.10-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու Վարսիկ Եսայանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը եւ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը բանակցություններ են վարել Փհենյանի «Փեքվավոն» պատվավոր հյուրերի նստավայրում:
ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։
Իսրայելցի ուժայինները լույս նոյեմբերի 5-ի գիշերը 17 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնք փնտրվում էին ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իտալիայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 3-ին հերթական անգամ ընդունեց գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Պ.-ին և հայտնաբերել գոտկատեղում թաքցված գործարանային արտադրության 0,25 լիտր տարողությամբ երեք շիշ կոնյակ:
Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը:
«Ինչպես է Ալիևը ազդեցություն ձեռք բերում Վաշինգտոնում։ Սա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար»։
Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը։