Բաժիններ՝

ԱՄՆ-ը Հարավային Կորեային ազատել է Իրանի դեմ «նավթային» պատժամիջոցների գործողությունից. Reuters

Վաշինգտոնը Սեուլին ազատել 1 այն արգելանքի գործողությունից, որը վերաբերում է Իրանից նավթի ներկրմանը: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության կառավարության ներկայացուցիչին:

Գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեան՝ Ասիայում իրանական նավթի խոշորագույն գնորդներից մեկը, դիմել է Վաշինգտոնին՝ խնդրելով «առավելագույն ճկունություն» ցուցաբերել այն բանից հետո, երբ մի շարք շինարարական ընկերություններ ֆինանսական խնդիրների պատճառով չեղարկեցին իրենց մասնակցությունը Իրանի էներգետիկական նախագծերին:

«Նավթամթերքը հանգուցային է մեր տնտեսության համար, եւ մենք ընդգծեցինք, որ եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերաբերեն մեզ, դա լուրջ խնդիրներ կստեղծի մեր ամբողջ տնտեսության համար»,-գործակալությունը մեջբերել է Հարավային Կորեայի ներկայացուցչի խոսքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները հակաիրանական պատժամիջոցների գործողությունից դուրս կբերեն ութ երկիր՝ 180 օրով, առանց այդ ժամկետի երկարացման հնարավորության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս