Բաժիններ՝

Հովանավորությունը կարող է հարվածել համաշխարհային տնտեսությանը. Համաշխարհային բանկ

Առանձին պետությունների կողմից ձեռնարկվող հովանավորական միջոցները կարող են շղթայական ռեակցիա առաջացնել մյուս երկրների կողմից, ինչը կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի դանդաղման: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ջիմ Յոն Կիմը Շանհայում Ներմուծական ապրանքների առաջին չինական միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

«Այս տարիներին առեւտրական գլոբալացումը դանդաղել է, իսկ վերջին երկու տարում մենք տեսանք հովանավորության անցնելու տեմպերի արագացում: Մաքսերի սահմանման էսկալացիան կազդի ամբողջ աշխարհի տնտեսական աճի տեմպերի կանխատեսումների վրա, ինչպես նաեւ կդանդաղեցնի աղքատության կրճատման տեմպերը, մինչդեռ մենք ամենից քիչ կարող ենք մեզ դա թույլ տալ»,- նշել է նա:

«Ազատ առեւտրից շրջադարձը բազմաթիվ աղքատ տնային տնտեսությունների կհարվածի զարգացող եւ զարգացած երկրներում: Իսկ հովանավորական առեւտրական միջոցները կարող են շղթայական ռեակցիա առաջացնել, քանի որ ավելի մեծ թվով երկրներ համանման քայլեր կձեռնարկեն»,- ընդգծել է Համաշխարհային բանկի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս