Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր սպասելիքներն է կիսել Ուելսի հետ ընկերական հանդիպումից առաջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվեց ներկայացնել իր տպավորությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Այսօր Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձեց խուսափել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցից այն մասին, թե ի՞նչ տպավորություն է նա ստացել ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:
Միացյալ Արաբական Էմիրությունները, Կոսովոն եւ Սերբիան դարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցել փլուզում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Նիկի Հեյլիի արժանի փոխարինող կգտնի ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում։
Ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի Պաշտպանության բանակի առաջնագծի դիտակետերից մեկի վրա:
Տանզանիացի գործարար Մոհամեդ Դյուջիին հոկտեմբերի 11-ին առեւանգել են Տանզանիայի Դար Էս Սալամ խոշորագույն քաղաքում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը 2018 թվականի Աշխարհի գավաթում:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փոխնախագահ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լիագումար նիստին, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը:
«Կարտոֆիլի գինն առաջիկայում կբարձրանա, կտատանվի 250-300 դրամի սահմաններում: Դաշտից այս պահին կարտոֆիլ հնարավոր է ձեռք բերել 130 դրամով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:
Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի համար ամեն անգամ Հայաստան այցելելն իսկական հուզմունք է:
«Խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն է, այլ այն, որ չպետք է ճնշում գործադրել Ազգային ժողովի նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, երրորդ՝ պետք է գնալ երկխոսության և չորրորդ՝ չպետք է արհեստականորեն տանել ընտրական պրոցեսների, այլ պետք է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար վարչապետը պատասխանատվություն է ստանձնել մայիսի 8-ին, ապա նաև երբ կառավարության ծրագիրն էր հաստատվում»:
«Մենք ակտիվ մասնակցել ենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, և այն առաջարկությունները, որ մեր դաշինքի անունից ներկայացվել են, գրեթե բոլորն ընդունվել են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին:
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում իրականացվող մշակութային միջոցառումներից անմասն չեն մնացել նաև Հայաստանի թանգարանները: Մի շարք թանգարանների վահանակներ թարգմանվել են ֆրանսերեն:
«Քննարումները դեռ շարունակվելու են, բայց արդեն տեղի ունեցած քննարկման արդյունքում, կարծում եմ, բավականին բարենպաստ միջավայր ստեղծվել է փոխհասկացողության, միմյանց տեսակետները, հիմնավորումները լսելու առումով, և կարծում եմ, որ լավ նախադրյալներ կան փոխհասկացողություն ստեղծելու համար»:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախաձեռնել է անօդաչու համակարգերի (դրոն) անվտանգ շահագործման և գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքները: Այս մասին է տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը:
Ռուսաստանի «Մեգաֆոն» բջջային օպերատորի Տնօրենների խորհուրդը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջարկել է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցնում է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին:
Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա.զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը, որտեղ ընդգրկված են ՏՆՏ, «Պյատնիցա», «Մատչ ՏՎ» և այլ հեռուստաալիքները:
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը առանձին շրջաններում, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը:
Հոկտեմբերի 9-ի գիշերը 49 տարեկանում իր մահկանացուն կնքեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Միայնակ գայլ մականունով Արայիկ Խանդոյանը։