Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժն առնվազն երեք մարդու կյանք է խլել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը:
«Մեգաֆոն» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 10-ին նիստում բաժնետերերին առաջարկել է ընկերության գործադիր տնօրեն Գեւորգ Վերմիշյանին երեք տարի ժամկետով հաստատել օպերատորի գլխավոր տնօրենի պաշտոնում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։
Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:
Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմը ներկայացրել է Հայաստանի դեմ Ազգերի լիգայի առաջիկա խաղի հայտացուցակը:
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դրել և չի դնում:
Հայաստանի Հանրապետությունը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցությամբ:
Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում գործած եւ Վրաստանում ձերբակալված Գագիկ Ղեւոնդյանին տեղափոխել են Հայաստան:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները միջոցառման մեկնարկին ջերմ ծափահարություններով ողջունեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած երկրների ղեկավարները միասին լուսանկարվեցին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
Ատոմային էներգետիկայում գլոբալ ներդրումները 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 45 տոկոսով եւ կազմել 17 մլրդ դոլար՝ կապված, մասնավորապես, այն բանի հետ, որ աշխարհում աճում է ատոմային էլեկտրակայաններից հրաժարվելու միտումը:
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունն առաջին անգամ պահանջել է բացահայտել օտարերկրյա քաղաքացու հարստության աղբյուրը։
Աշխարհը կփլվեր, եթե չլիներ Եվրամիությունը:
«Մայքլ» փոթորիկը, որը հոկտեմբերի 10-ին հասել է ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգներ, թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավոր կատեգորիաների:
Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ից ոչ մի դոլարի օգնություն չի ստանա երկրի վերականգնման համար այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի կողմից աջակցվող կազմավորումները չեն լքել նրա տարածքը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն՝ ուղիղ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են անմիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
ԵԽԽՎ-ն 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունեց գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորում են գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին:
Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում ուշագրավ տեղեկություն եղավ, որ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008թ. կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատու Ալրաղացի Լյովիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց այդ գործով 15 տարի անազատության դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «րապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեեւ դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը եւ անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երեւանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, ով նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է, «Ժամանակ»-ի հետ զրույցում չհստակեցրեց՝ հրաժարական տալու է, թե շարունակելու է աշխատել նոր քաղաքապետի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն օգտագործելով իրենց վերջին հնարավորությունները` խորհրդարանի լուծարումից առաջ փորձում են Նիկոլ Փաշինյանի կառավարության համար անհարմարություններ ստեղծել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը: