Բաժիններ՝

«Իսպանիայի հավաքականում կխաղան մարզումներում լավագույնները». Լուիս Էնրիկե

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր սպասելիքներն է կիսել Ուելսի հետ ընկերական հանդիպումից առաջ:

«Բոլոր նրանք, ովքեր հրավիրվել են հավաքական և լավ են աշխատում, կստանան խաղաժամանակ: Իսպանիայի հավաքականում կխաղան մարզումներում լավագույնները:

Մենք մի քանի մարզում ենք ունեցել, բայց այդ մարզումներից մեկն է եղել ինտենսիվ և դուր եկել ինձ:

Առաջիկա խաղի արժեքը մեծ է: Դրա համար միավոր չի տրվի, բայց մենք գտնվում ենք այն փուլում, երբ ամեն խաղը կարևոր է: Սա իմ ուղերձն է խաղացողներին:

Մենք չենք փոխի մեր ոճը: Մենք վերլուծել ենք Ուելսի խաղը՝ հաշվի առնելով Բեյլի ներկայությունը խաղում: Նա օգնում է թիմին երկու բաղադրիչներով` արագություն և հարձակում»,- նշել է Էնրիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս