Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը:
«Ընդունում եմ, որ կառավարությունն անթերի չէ և սխալներ գործում է ու գործելու է, ինչպես Հայաստանում սրանից հետո գոյություն ունեցող բոլոր կառավարությունները։ Ասում են՝ խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, հիմարները սովորում են իրենց սխալների վրա, բայց այդ ասացվածքը կապ չունի իրականության հետ, որովհետև ուրիշի սխալների վրա սովորելն անհնար է»:
ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի:
«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը Արցախի հարցը լուծի՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի՝ Արցախի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ցանկացած ժամանակ փոխել ավտոմատ համակարգի կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդը/կառավարչին և իր կուտակային հատկացումները ուղղել իր նախընտրած ֆոնդ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տուժողներին, ովքեր Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Վարդանանց 69 և Չարենցի 70/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարաններ ձեռք բերելու նպատակով ընկերության հետ պայմանագրեր են կնքել, վճարումներ կատարել, բայց ցայսօր չունեն սեփականության իրավունք:
Հայաստանի այն գործիչներից էր, ով հավասարապես ճանաչված էր թե՜ որպես լրագրող, թե՜ որպես կուսակցական և կոմերիտական գործիչ, թե՜ որպես սպորտային գործի հմուտ կազմակերպիչ։
Նա նշեց, որ ԸՕ-ն ուզում էին փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնեն. «Ընտրությունները լինելու են, և սև ու սպիտակի տրամաբանության մեջ դուք զրո ձայն եք ստանալու։ Ի վերջո, այս ռևանշիստական բաները թողեք, որովհետև դա ձեզ միայն վնասում է։ Դուք նույնիսկ չեք ուզում ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանել։ Հին ԸՕ-ով դուք ընդհանրապես չեք անցնելու, ձեր միակ շանսը փոփոխված ԸՕ-ն է։ Դուք եք չէ՞ անընդհատ ասում՝ այս մթնոլորտը պետք է փոխենք։ Դուք եք այդ բարիկադները կառուցել»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը: Այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՀԿ-ն պայմանավորվածություն չի խախտելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտրության խնդրին:
Այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը, որ ժողովրդից թալանվածը վերադարձվելու է ժողովրդին։ Փաշինյանը նշեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամաբ կա 100 տոկոսով ապացուցված գործ։
«Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը մինչև վերջ բացահայտվելու է»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա հստակեցրեց, թե ովքեր կարող են նոր իշխանությունների ժամանակ պաշտոններ զբաղեցնել. «Մասնավորապես, եթե մենք չենք բացառում, որ ՀՀԿ-ն ներկայացրած անձինք կարող են համագործակցել մեզ հետ, հարց է առաջանում, թե ո՞րն է սահմանը»:
Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հորդորել է տատանվող ընտրողներին հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում քվեարկել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ստահոդ է համարել իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան օգնում է Թեհրանին՝ պատժամիջոցների պայմաններում վաճառելու իր նավթի մի մասը։
Լոռու մարզի Դեբեդ գյուղում բնակվող Նազլուխանյանների ընտանիքին սպասվող անձրևներն ու ցուրտն այլևս չեն մտահոգում: Թեև այս գյուղում ձմռան ցրտաշունչ ներկայությունը սովորաբար ավելի երկար է պահպանվում՝ մինչև 160 օր, իսկ նոր կառուցված տունն էլ գտնվում է ծովի մակերևույթից 1100մ. բարձրության վրա, նախկին խնդիրներն այլևս չկան:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 06:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի «Բերնար» գորգերի գործարանի մոտակա շինությունում հրդեհ է բռնկվել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, որի իմաստն այն է, որ մինչև 2018թ. ապրիլը Հայաստանում որոշիչ ուժ էր հանդիսանում տնտեսական, քրեական, քաղաքական էլիտան, իսկ դրանից հետո դոմինանտ ուժը դարձավ ժողովուրդը։
Գերմանիան 2021 թվականից հարկադրված կլինի 15 միլիարդ եվրոյով ավելացնել մուծումները Եվրամիության բյուջե այդ թվում Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի և Ղազախստանի Ինֆորմացիայի և հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ նոյեմբերին Փարիզում հավանաբար հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԵրԱԶ»-ի 50-ամյա վարորդ Հովհաննես Մանուկյանը տեղում մահացել է, իսկ 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր ԱԺ հատուկ նիստում ինքը կընտրվի ՀՀ վարչապետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ՝ շեշտելով, որ ինքն առաջադրվել է ոչ թե վարչապետի պաշտոնում ընտրվելու, այլ չընտրվելու համար:
Ամերիկյան T-6 Texan միաշարժիչ ինքնաթիռը՝ լյուտվաֆեի (վերմախտի ռազմաօդային ուժերի) խորհրդանշաններով, Կալիֆոնիայի նահանգում ընկել է խճուղու վրա եւ կրակով բռնկվել: