Գերմանիան Brexit-ի պատճառով հարկադրված կլինի ԵՄ-ի բյուջե մուծումներն ավելացնել 15 մլրդ եվրոյով
Գերմանիան 2021 թվականից հարկադրված կլինի 15 միլիարդ եվրոյով ավելացնել մուծումները Եվրամիության բյուջե այդ թվում Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով: Հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության հաշվարկները։
Ավելի վաղ բյուջեի գծով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, Եվրամիության 2021 – 2027 թվականների ֆինանսական շրջանակները ներկայացնելիս, ենթադրել էր, որ ԳԴՀ-ի մուծումները կաճեն մոտավորապես 12 միլիարդ եվրոյով: Իսկ այժմ խոսքը վերաբերում է 15 միլիարդ եվրոյին, գրում էթերթը: Իսկ ընդամենը Գերմանիան յոթ տարում հարկադրված կլինի վճարել մինչեւ 45 միլիարդ եվրո:
Մուծումների էական ավալացումը կապված է Brexit-ի, ինչպես նաեւ արտաքին սահմանների պահպանության եւ անվտանգության լրացուցիչ ծախսերի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: