
«ՀՀԿ-ն պայմանավորվածություն չի խախտելու». Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն պայմանավորվածություն չի խախտելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտրության խնդրին:
Ըստ նրա՝ այս ամենը ձևական բնույթ է կրում և ելույթները չեն կարող ծրագրային լինել:
168.am-ի հարցին՝ համամի՞տ է Նիկոլ Փաշինյանի մտքին, որ գործող Ընտրական օրենսգրքով Հանրապետականը շանս չունի խորհրդարան անցնելու, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ընտրությունը կգա, կտեսնենք»:
Նրա խոսքով՝ ԸՕ փոփոխությունը ընտրություններից առաջ բավական լուրջ ազդեցություն կունենար ՀՀ հեղինակության վրա. «Ընտրությունից մեկ ամիս առաջ չի կարելի ԸՕ փոխել»:
Թե ո՞ւմ ի նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարեց կոռուպցիոն բացահայտման հետ պատգամավորներից մեկի առնչության մասին, Վ.Բաղդասարյանը նշեց, թե չգիտի: