Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից. 54-ամյա վարորդ Վարդան Ասատրյանը մահացել է:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի փուլին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:
Փաստացի, այս փոփոխություններով առաջարկում ենք, որպեսզի Հայաստանում անցկացվի համամասնական ընտրակարգ, մեկ բան, որի մասին խոսում են 1990-ական թվականներից:
Թուրք-ադրբեջանական շրջափակումը՝ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ աշխարհագրական առումներով:
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել:
Կառավարությունն «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում ընդունեց:
«Հոկտեմբերի 2-ից հետո տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կատարել նաև ոչ պոպուլիստական քայլեր, կարող է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք շատերին, հնարավոր է՝ դուր չեն գալիս։ Օրերս Սյունիքի մարզպետ նշանակեց Հունան Պողոսյանին, որը միանշանակ չընդունվեց շատերի, այդ թվում և՝ իմ կողմից»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի:
Բեռլինի դատախազությունը ստուգում է այն տեղեկատվությունն այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չափից ավելի շատ է գերատեսչության աշխատանքում ներգրավել արտաքին խորհրդատուների:
16-ամյա աղջիկը, որը տուժել էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության եւ պայթյունի հետտեւանքով, մահացել է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում:
Հոկտեմբերի 17-ին ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության պետի տեղակալների, կենտրոնական ապարատի և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտի 126 կոմունաներում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտանները դիմում են պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքների առնչությամբ: Այս մասին «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հայտնել է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
«Միլսի հայտարարության մեջ առանձնակի բաներ փնտրելն իմաստ չունի: Միլսն իր գործունեության ավարտին հասկացավ, որ հայ ժողովրդի համար տարածքային որևէ զիջումն անընդունելի է: Հայ ժողովուրդը տարածքային զիջումներ չի ընդունում ոչ թե նրա համար, որ դրանք օկուպացված են, ինչպես Միլսը հայտարարեց, այլ նրա համար, որ դրանք Արցախի մի մասն են»:
ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենօրյա ռեժիմով բարելավում եմ ֆրանսերենիս, ռուսերենիս, անգլերենիս իմացությունը՝ ամեն լեզվին շաբաթական տրամադրելով երկու օր:
ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնցով եկամուտներն ու ծախսերն ավելացվում են 1 մլրդ 645 հազար դրամով:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հույս ունի, որ «Ծխելու դեմ պայքարի» մասին նոր օրինագիծը, որով ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանվում, Ազգային ժողովում կընդունվի:
Վարչապետի հրաժարականով «մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան (Ն. Փաշինյանի բառերն են)։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ավարտին է հասցրել այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա:
Պաշտոնաթող նախագահի խոսքով՝ կուսակցության անունը սկզբունքային հարց չէ: «Սկզբունքային են մոտեցումները, որոնք հարկավոր է որդեգրել… Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ բաց եմ տեսնում և կարծում եմ, որ այն հարկավոր է լցնել՝ ի շահ պետության»,- հավելել է Ռ. Քոչարյանը:
Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 17-ին քննել է Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի բողոքը 2017 թվականի մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, որը կայացվել է հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով։
Չիլիի Մագալյանեսի տարածաշրջանում շուրջ 720 հազար լիտր նավթ է լցվել շրջակա միջավայր՝ Արգենտինայի YPF նավթի-գազի ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած արտահոսի պատճառով:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացառում է խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հակահեղափոխական ուժերի ակտիվացումը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ օրենքի առջև բոլորը հավասար են, և ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել ԱԺ ատահերթ ընտրութունները: