Նավթի խոշոր արտահոս է տեղի ունեցել Չիլիի հարավում. BioBio
Չիլիի Մագալյանեսի տարածաշրջանում շուրջ 720 հազար լիտր նավթ է լցվել շրջակա միջավայր՝ Արգենտինայի YPF նավթի-գազի ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած արտահոսի պատճառով: Հոկտեմբերի 17-ին այս մասին հայտնել է BioBio ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ նավթը տարածվել է շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով: Ընկերությունն արդեն սկսել է միջադեպի հետեւանքների վերացման միջոցներ ձեռնարկել:
Նավթի տարածման վայր են ուղեւորվել նաեւ Չիլիի հարավում գտնվող տարածաշրջանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մասնագետները: Նրանք կգնահատեն աղտոտման մակարդակը եւ կորոշեն, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն: Իշխանությունների գնահատումներով՝ նավթի տարածման հետեւանքների վերացումը կարող է մի քանի շաբաթ տեւել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: