
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի փուլին:
Աշխարհի գավաթի առաջին փուլը կկայանա Փարիզում: Ստեփանյանն ուժերը կչափի երկու մրցաձևում` հեծանվավազքի խմբային եւ սկրեչ: Դրան կհաջորդ աշխարհի գավաթի երկրորդ փուլը, որը կանցկացվի Կանադայում:
Այս մրցաշարերում վաստակած միավորները վարկանիշային կլինեն աշխարհի առաջնության և հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերի համար: