«Հարցին անդրադառնալու հիմնական բեռը մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով իրեն հյուրահատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը, վերագրելով այդ միտքը «գնացող դեսպանին»: Սա տակտիկապես հասկանալի հնարք է, բայց իրականության մեջ միայն բազմապատկում է հայ հասարակության անհանգստությունները»:
ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ, որի հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։
«Որևէ նոր բան չունեմ ասելու: ԱԳՆ խոսնակը ասել է դրա մասին, մեր դիրքորոշումը շատ հայտնի է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանի Արցախի վերաբերյալ հայտարարությանը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սէֆիլյանը օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող 3 խորան հայկական եկեղեցի:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ դատապարտված անձ:
«Պետք է աջակցենք մեր գինեգործներին ու կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու և նոր շուկաներ մտնելու գործում»:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դրական է գնահատում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 35 շենքի բակում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Թափուր աշխատատեղերի վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացվում են:
Ամերիկյան The Washington Post թերթը հոկտեմբերի 18-ին հրապարակել է լրագրող Ջամալ հաշքաջիի նյութը, որի վրա աշխատանքը նա ավարտել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում իր անհետացումից ոչ շատ առաջ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2018-ի մայիս ամսից հավաքված և կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Երիտասարդ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Լեհաստանում:
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը որևէ խնդիր չի տեսնում, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Կառավարությունը բավարարեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մակեդոնիայի դեմ տարած հաղթանակի մասին:
Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասի և ծնողին տեղյակ պահելու նրա պահանջը կատարվել է միայն ժամեր անց:
Ավստրիան վստահ է, որ ապագայում այլեւս չեն լինի Եվրամիությունում փախստականների տարաբնակեցման պարտադիր քվոտաներ, ուստի Վիեննան կառաջարկի ճգնաժամի կարգավորման նոր համակարգ՝ յուրաքանչյուր առանձին երկրի կամավոր ներդրման ճանապարհով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը՝ ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան գործադիրի աշխատանքները:
Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Նախօրեին ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում։ Երեկ ժամը 16.00-ի սահմաններում հայտնաբերվել է 1959թ. ծնված կնոջ դի՝ իր տան պատշգամբի առաստաղի մետաղական օղակից հակի թելով կախված:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
«Հայաստանում գործող էլեկտրոնային լրատվական որոշ կայքեր հրապարակել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հակահայկական լկտի այն զառանցանք-հայտարարությունը, որը վերաբերում է սուրբ Արցախի, և հատկապես, մեր նախնիների ստեղծած, արարած, այնուհետև, քոչվոր ցեղերի միավորման արդյունքում իրենց «ազգ» հռչակած, թուրքերի ու ադրբեջանցիների կողմից զավթված, իսկ 20-րդ դարավերջին, հերոս հայորդիների կողմից ազատագրված հայկական տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն»։
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:
Տեսանյութում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։