Բաժիններ՝

Ֆրանսիայի հարավում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով

Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտի 126 կոմունաներում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով: Այդ մասին ասված է երկրի Journal Officiel պաշտոնական բանբերում:

«Հեղեղումների ու սողանքների հասցրած վնասի պատճառով բնական աղետի ռեժիմ մտցնելու պահանջը բավարարված է»,- նշվում է հրապարակման մեջ: Հայտարարությանը կից ցուցակում տեղ է գտել Օդի դեպարտամենտի 126 կոմունա:

Ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի եւ արգելակում ջրի հոսքը: Օդի դեպարտամենտում հեղեղման զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 14-ի:

Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների եւ ինքնաթիռի աջակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս