Բաժիններ՝

Մեյը պատրաստ է երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, բայց չի կարծում, որ դա հարկավոր կլինի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի: Այդ մասին բրիտանական կառավարության ղեկավարը հոկտեմբերի 18-ին հայտարարել է Բրյուսելում ընթացող ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա սկսելուց առաջ:

«Ներկայում քննարկվում է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարավորություն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտություն կլինի, քանի որ աշխատում ենք հասնել այն բանին, որ մինչեւ 2020 թվականը մենք արդեն հարաբերությունների նոր համակարգ ունենանք»,-ասել է Մեյը, ընդգծելով, որ անցումային ժամանակաշրջանի ավարտը սպասում է 2020 թվականի վերջին, ինչպես որ դա պլանավորվել էր:

Վարչապետը նաեւ կրկնել է, որ կողմերը «լավ առաջընթացի» են հասել ինչպես ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ համաձայնագրի հարցում, այնպես էլ ապագա համագործակցության պայմանների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս