
Մոլդովայի խորհրդարանը հրաժարվեց Սահմանադրության մեջ կետ մտցնել եվրաինտեգրացման մասին

Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել: Քվեարկությունից հրաժարվել են չորս խմբակցություններ՝ սոցիալիստները, կոմունիստները, լիբերալները եւ լիբերալ-դեմոկտրատները։
«Հիսունչորս ձայն էտրվել պաշտպանության համար (…): Եթե 13 պատգամավորներ՝ լիբերալ դեմոկրատները եւ լիբերալները, չլքեին նիստերի դահլիճը, ապա օրինագիծը կարող էր հաստատվել»,- ասել է խորհրդրանի նախագահ Անդրիան Կանդուն:
Տեղական օրենսդրության համաձայն՝ Սահմանադրության փոփոխման համար անհրաժեշտ է, որ օրինագիծը պաշտպանի 67 պատգամավոր: «Դա երկրի ձախողումն է, որը եվրոպական ապագա ստեղծելու շանս ուներ: Մենք քննարկում ենք եվրոպական ինտեգրացման հարցի շուրջը հանրաքվե նախաձեռնելու հնարավորությունը: Հնարավոր է, որ այն անցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը (2019 թվականի փետրվարի 24-ին)»,- եզրափակել Է Կանդուն:
Մոլդովայի Դեմոկրատական կուսակցությունը, որին պատկանում է խորհրդարանական մեծամասնությունը, 2017 թվականի սեպտեմբերին առաջարկել է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Դեմոկրատները ցանկանում են ամրագրել երկրի եվրաինտեգրացման ուղեգիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: