
Գերմանիայի դատախազությունն ստուգում է սկսել պաշտպանության նախարարի նկատմամբ

Բեռլինի դատախազությունը ստուգում է այն տեղեկատվությունն այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չափից ավելի շատ է գերատեսչության աշխատանքում ներգրավել արտաքին խորհրդատուների: Այդ մասին հայտնել է Der Spiegel հանդեսը:
«Ֆոն դեր Լյայենը կարող է պատասխանատու լինել այն բանի համար, որ երկար ժամանակի ընթացքում անձինք, որոնց վարձել են դրսից, աշխատել են որպես նախարարության շարքային աշխատակիցներ»,- գրել է հրատարակությունը:
Հանդեսի տվյալներով՝ արտաքին խորհրդատուները չափազանց շատ են նախարարությունում աշխատանքի ներգրավվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները եւ արդիականացման հարցերը:
Դատախազությունը նաեւ կստուգի այն տեղեկավտությունը, որ նախարարությունից պետական պատվերներն անմիջապես տրվել են որոշակի շրջանակի անձանց, այլ ոչ թե հայտամրցույթ անցկացվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: