![](/banners/BeFunky-design.jpg)
«Չափն էական չէ». Արսեն Թորոսյանը՝ արգելված վայրերում ծխելու դեմ սահմանված մեծ տուգանքների մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/Arsen-Torosyan.jpg)
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հույս ունի, որ «Ծխելու դեմ պայքարի» մասին նոր օրինագիծը, որով ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանվում, Ազգային ժողովում կընդունվի:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տուգանքն ընդամենը կանխարգելելու համար է:
«Չափն էական չէ, որովհետև դու չես ուզում տուգանել մարդկանց, դու ուզում ես պարզապես, որպեսզի նա չխախտի արգելքը»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի մարդիկ արգելված վայրերում չծխեն, Թորոսյանը պատասխանեց, որ կվերահսկեն այնպես, ինչպես վերահսկում են մյուս ոլորտները, օրինակ՝ ճանապարհային երթևեկության, և եթե, օրինակ, իր ենթական իր աշխատասենյակում ծխի, ինքն իրավասություն է ունենալու նրան տուգանել: