Օսիպյանը բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ հակահեղափոխական ուժերի ակտիվացումը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացառում է խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հակահեղափոխական ուժերի ակտիվացումը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ օրենքի առջև բոլորը հավասար են, և ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել ԱԺ ատահերթ ընտրութունները:

«Մենք հատկապես մարզերում կիրականացնենք նոր մոտեցումներ»,- ասաց նա՝ չբացահայտելով դրանք:

Ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունն այսօր տարբերվում է, և միայն ուժեղ ու բանիմաց ոստիկանության շնորհիվ ունեցանք Երևանի ավագանու լավ ընտրություններ:

«Ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները, և ավագանու լավ ընտրությունները, Ֆրանկոֆոնիայի միջոցառումները… միայն ու միայն պրոֆեսիոնալ ու ուժեղ ոստիկանությունը կարող էր նման ծառայություն իրականացնել»,- ասաց ոստիկանապետը:

Տեսանյութեր

Լրահոս