Բաժիններ՝

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում նորածիններ են հայտնաբերվել

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին երեկոյան պահակը նորածին տղա երեխաներ է հայտնաբերել: Տղաները փաթաթված են եղել պոլիէթիլենային տոպրակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երեխաներին հայտնաբերած պահակը արագ տեղեկացրել է ոստիկանությանը, որի ծառայողները տեղում պարզել են, որ երեխաները նորմալ վիճակում են:

Տղաները, նախնական դիտարկմամբ, 2-10 օրական են: Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը և բաժնի աշխատակիցները: Նրանք անմիջապես երեխաներին լողացրել են և կերակրել:

«Տղա երեխաներ են, երկուսից տասը օրական. այս պահին չենք կարող ասել՝ եղբայրներ են, թե՝ ոչ: Նրանց վիճակը նորմալ է, որևէ բռնության հետք չկա»,- նշեց Լիլիթ Գորգինյանը: Անհետաձգելի միջոցառումներից հետո մարզպետարանի և ոստիկանության աշխատակիցները երեխաներին տեղափոխել են այլ անվտանգ վայր:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս