Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը:
Ռուսաստանի «Մեգաֆոն» բջջային օպերատորի Տնօրենների խորհուրդը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջարկել է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցնում է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին:
Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա.զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը, որտեղ ընդգրկված են ՏՆՏ, «Պյատնիցա», «Մատչ ՏՎ» և այլ հեռուստաալիքները:
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը առանձին շրջաններում, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը:
Հոկտեմբերի 9-ի գիշերը 49 տարեկանում իր մահկանացուն կնքեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Միայնակ գայլ մականունով Արայիկ Խանդոյանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ֆրանսերեն լեզվով գիտահետազոտական ավելի շատ աշխատանքների հրատարակման անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` անգլերենն այս ոլորտում գերակշռություն ունի:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ:
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետը նշեց, որ հուշահամալիր այցելությունից հետո զգացողությունները շատ ուժեղ էին: «Զգացողություններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել»,- ասաց […]
Անվտանգության բնագավառում եվրոպական եւ տարածաշրջանային համագործակցության ենթակոմիտեի (Մտնում է Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի մեջ) նախագահ Ռոն Ջոնսոնը եւ այդ ենթակոմիտեի անդամ սենատոր Քրիս Մերֆին ներկայացրել են օրինագիծ, որը Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումների կրճատման միջոցառումներ է առաջարկում:
Հիմա եթե 104 պատգամավորն էլ ստորագրեն, որ դեկտեմբերին պատրաստ են, ես պատրաստ չեմ դրա տակ ստորագրել, որովհետև հարցը դեկտեմբերը չէ։ Այն մեթոդները, այն աշխատաոճը, այն գործունեությունը, որ ծավալել է կառավարության ղեկավարը, ինձ համար ընդունելի չեն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները պետք է սահմանեն մի շարք կարևորագույն դրույթներ, որոնց միջոցով կպաշտպանվեն ֆրանկոֆոն տիրույթում գտնվող արժեքները:
Չեչենը, որը հանրային տրանսպորտում, «Ահմադը ուժ է» ասելով, ալյումինե բանկա է նետել երիտասարդի վրա, ներողություն է խնդրել իր արարքի համար։
Ֆրանկոլիբանանյան համագործակցությունը մեծագույն հարստություն է: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում նշեց Լիբանանի նախագահ Միշել Աունը:
«Կան մի քանի հարցեր, որոնք, կարծում եմ, քննարկումների ժամանակ հնարավոր կլինի ավելի հստակեցնել։ Բայց փոփոխությունների փաթեթը, ըստ էության, մեծ հաշվով արտացոլում է այդ քննարկումների արդյունքները»։
«Մենք ամբողջովին աջակցում ենք այս բանաձևին, լիահույս ենք, որ այն կընդունվի և նաև լիահույս ենք, որ չի լինի որևէ գոտի, լինի այն գորշ, կարմիր թե կանաչ, որ հասանելի չլինի կամ փակ լինի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար»։
Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը:
Վթարված «Սոյուզ ՄՍ-10»-ի անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանում, ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը եւ ամերիկացի աստղանավորդ Նիկ Հեյգը կապի մեջ են մտել:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
Ադանայի օդանավակայանում Սաուդյան Արաբիային պատկանող բեռնատար ինքնաթիռում հայտնաբերվել է 14 մլն թուրքական լիրա արժողությամբ թմրադեղեր:
Հայաստանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը չի վրիպել մեր հարևանների ուշադրությունից:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Համերաշխություն» հ/կ նախագահ Արմեն Ներսիսյանին մտահոգում են տոնավաճառների աշխատակիցների խնդիրները:
Նիգերի Հանրապետությունը եղել է Ֆրանկոֆոնիայի ակունքներում և ամեն ինչ արել է ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման ու պահպանման համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում , որ Հայաստանը չունի ինքնիշխանության սահմանափակումներ, իսկ ինքը, որպես երկրի ղեկավար, այդ ինքնիշխանության երաշխավորն է:
Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Ինչ վերաբերում է «Հին Երևան» նախագծի հեղինակի այն խոսքին, թե երեխաներին փողոց հանելն ու ցույցին մասնակցելն անբարոյականություն է, Տիգրան Հեքեքյանը նկատեց. «Ամենամեծ անբարոյականությունն իրենց արածն է ու այդպես խոսելը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ափալ-թափալ սկսեցին շենքը քանդել: Մի հատ չեկան ասեին՝ քանդում ենք: Այդ ժամանակ, ի դեպ, երեխաները փորձ էին անում: Իսկ ցույցը… երեխաները երկրի տերերն են ու դա ապացուցել են բազմիցս: Լևո՛ն ջան, Սովետի ժամանակներն անցել են, հիմա մարդիկ ազատ են»:
Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, և երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ այսպես՝ ո՞ւմ ենք մենք ներկայացնում Ստրասբուրգում.