Բաժիններ՝

«Կարծում եմ՝ շատ կարևոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել». Բելգիայի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետը նշեց, որ հուշահամալիր այցելությունից հետո զգացողությունները շատ ուժեղ էին:

«Զգացողություններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել»,- ասաց Միշելը:

Բելգիայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում նաև խորհրդանշական եղևնի տնկեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031