Բաժիններ՝

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:

Հայաստանի ներկայացուցիչ, գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան բազմամարտում  հավաքելով 59.350 միավոր հաղթահարել է որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ: Այն կկայանա հոկտեմբերի 16-ին:

Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս